Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությանն առնչություն ունենալու մեջ կասկածվողներից մեկը պայթեցրել է իրեն Գռոզնիում, երբ ոստիկանությունը փարձել է ձերբակալել նրան։

Ինչպես հաղորդում է «Ինտեֆաքսը», երբ ոստիկանները շրջափակել են կասկածյալին, նա մի նռնակ նետել է ոստիկանների ուղղությամբ, իսկ երկրորդը պայթեցրել է իր ձեռքում։ Նա տեղում մահացել է, ոստիկաններից ու քաղաքացիներից ոչ ոք չի տուժել։

Մարտի 7-ին Նեմցովի սպանության կասկածանքով ձերբակալվել են Անզոր Գուբաշեւն ու Զաուր Դադաեւը։ Ինգուշիայի անվտանգության խորհրդի տվյալներով՝ Դադաեւը ծառայել է «Սեվեր» գումարտակում, Գուբաշեւն անվտանգության աշխտակից է աշխատել Մերձմոսկվայի հիպերմարկետներից մեկում։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ նրանք հանցագործության ենթադրյալ կատարողներն են։ Դադեւի մայրը հայտարարել է, որ իր որդին անմեղ է։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Նեմցովի գործով ձերբակալվել է եւս 2 մարդ՝ Գուբաշեւի կրտսեր եղբայրն ու անհայտ մի տղամարդ, որը պանության պահին եղել է Դադաեւի մեքենայում։