ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նտավայրը՝ Սպիտակ տունը, այսօր՝ մարտի 8-ին անցել է մեկուսացման ռեժիմի, որի պատճառը նստավայրի ուղղաթիռի հրապարակի կողմից ուժղ աղմուկի ձայնն է եղել, հաղորդում է Reuters-ը։ Ավելի ուշ երկրի առաջին դեմքերի անվտանգությունն ապահովող  գաղտնի ծառայությունը հայտարարել է, որ ահազանգը կեղծ չի եղել։

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Սպիտակ տան տարածքում ահազանգը հնչել է նախագահի նստավայրի մոտ գտնվող հուշանվերների կրպակում բռնկված հրդեհի պատճառով։

ԱՄՆ իրավապահ մարմինները ստուգել են Սպիտակ տան մոտ կայանված կասկածելի մեքենան, բայց այնտեղ ոչ մի կասկածելի բան չեն գտել։

Հրդեհի հետեւանքով կրպակի տերը թեթեւ վնասվածքներ է ստացել։ Հրդեհը մարվել է։

Բարաք Օբաման  այսօր տիկնոջ հետ նախատեսում էր ուղղաթիռով մեկնել Սելմա (Ալաբամայի նահանգ), նշելու Մարթին Լյութեր Քինգի կազմակերպած սեւամորթ ընտրողների գրանցման համար երթի 50-ամյակը։

Միջադեպի պատճառով Օբաման փոխել է գրաֆիկը, նա մեքենայով ուղեւորվել է նախգահական օդանավ։