Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն առաջարկել է ԵՄ բանակ ստեղծել։ «Նման բանակը կօգներ մեզ ընդհանուր արտաքին քաղաքականություն եւ անվտանգության քաղաքականություն ձեւավորել, ինչպես նաեւ միսին պատասխանատվություն կրել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համար»,-ասել է Յունկերը, հաղորդում է Welt am Sonntag պարբերականը։

Նրա խոսքով՝ ԵՄ բանակը կկարողանա արձագանքել ԵՄ անդամ երկրներին եւ հարեւան երկրներին սպառնացող վտանգներին։

Յունկերը հավելել է, որ այսպիսով Եվրոպան Ռուսաստանին հասկացնել կտա, որ «մենք լրջորեն ենք վերաբերվում ԵՄ արժեքների պահպանմանը», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Պարբերականի տվյալներով՝ Յունկերի առաջարկն արդեն աջակցություն է ստացել Գերմանիայի բունդեսթագի պատգամավորների շրջանում։