Ֆրանսիայի ՆԳ նախկին նախարար Կլոդ Գայենին հարկերից խուսափելու եւ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի կողմից Նիկոլա Սարկոզիի քարոզարշավն ապօրինաբար ֆինանսավորելու քրեական գործով փաստաթղթեր կեղծելու մեջ։
Գեյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաեւ Սաուդյան Արաբիայից գործարար Խալիդ ալի Բուգշանին, ով կասկածվում է փողերի լվացման մեջ։ Ներկայումս գործարարը 1 մլն եվրո գրավի դիմաց ազատ է արձակվել։ Նրան արգելված է լքել Ֆրանսիան եւ շփվել Գեյանի հետ, հաղորդում է Agence France-Presse-ը։
Խոսքը 2008-ին Գեյանի հաշվեհամարին 500 հազար եվրո մուտքի մասին է։ 2013-ի ամռանը Գեյանն արդեն բացատրություններ է տվել ոստիկանությանը։ Նրա խոսքով, այդ փողն ստացվել է XVII դարի երկու կտավների վաճառքից, որի հեղինակը Անդրիես վան Էրտվելտն է։ Կտավները գնել է մալայզիացի փաստաբան Մուտիահ Ռաջենդրամը, հաղորդում է Lenta.ru-ն։





























