Ճապոնիայի Սումոտո քաղաքում տղամարդը հարձակվել է քաղաքացիների վրա ու դանակահարել նրանց, որի հետեւանքով 5 մարդ մահացել է:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակվողը կալանավորվել է: Ըստ ոստիկանության, 40-ամյա տղամարդը հարձակում է գործել այսօր՝ մարտի 9-ի առավոտյան, հաղորդում է BBC_ի ռուսական ծառայությունը:

Հարձակման դրդապատճառների մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում: