Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Կիեւ տեղափոխվելուց հետո չի կարողացել ավտոմեքենա գնել: Այս մասին նա հայտարարել է «Շուստեր Live» ծրագրի եթերում:
Սահակաշվիլիի խոսքով՝ ինքը պատրաստվում էր Hyundai մակնիշի մեքենա գնել, բայց բարձր մաքսատուրքերի պատճառով այդ մակնիշի մեքենայի արժեքն Ուկրաինայում հավասար է եղել Վրաստանում Maserati-ի արժեքին:
Նշվում է, որ Սահակաշվիլիին չի հաջողվել նաեւ հողամաս գնել՝ տուն կառուցելու համար՝ կապված հողի սեփականության ձեւակերպումների ձգձգվող ընթացակարգերի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինան հրաժարվել է Վրաստանին հանձնել Սահակաշվիլիին, հաղորդում է Gazeta-ն:





























