Պետական ծառայության շատ հավակնորդներ չեն կարողանում թվարկել Հայաստանի հարեւան երկրները: Այս մասին, այսօր՝ մարտի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի քաղծառայության խորհրդի ղեկավար Մանվել Բադալյանը: Նրա խոսքով՝ շատերը չգիտեն, թե ով է գրել «Անլռելի զանգակատուն» պոեմը եւ այլ հայտնի ստեղծագործություններ:

«Իսկ հետո նրանցից ոմանք զարմացած հարցնում են, թե ինչո՞ւ պետք է դա իմանանք: Ես այդպիսի մարդկանց հարգել չեմ կարող: Ինչու չես ուզում սովորել եւ կանգնել սեփական ոտքերի վրա: Ինչու ես ուզում, որ մայրիկն ու հայրիկը, պապիկն ու տատիկը ձեռքիցդ բռնած այստեղ-այնտեղ տանեն: Դա տղամարդավարի չէ, ի վերջո»,-ասել է Բադալյանը:

Նշենք, որ մարտի 3-6-ն ընկած ժամանակահատվածում պետծառայողների մրցույթներում 58 հավակնորդներից հաղթել է միայն 20-ը: