Պետության հիմնարար ինստիտուտներից մեկը՝ քաղծառայությունը, չպիտի դառնա կուսակցություննների կցորդը: Այս մասին, այսօր՝ մարտի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայասըանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:

Հարցին, թե հատկապես որ կուսակցությունները նկատի ունի, Բադալյանը դիվանագիտական պատասխան է տվել՝ նշելով. «Այսօր կարող է մի կուսակցություն լինել, վաղը՝ մեկ այլ, իսկ 15-20 տարի առաջ, ի դեպ, այլ կուսակցություն էր (նկատի ունի ՀՀՇ-ն-խմբ): Կարեւոր է այդ երեւույթն արմատախիլ անելը»:

Հարցին, թե բացի ՀՀԿ-ից էլ ո՞ր կուսակցությունն ունի բավարար ուժ, որպեսզի ազդի պաշտոնյաների նշանակումների վրա, քաղծառայության խորհրդի ղեկավարը ժպիտով արձագանքել է. «Մինչեւ 15-20 օր առաջվա դեպքերը նման ուժ ուներ ոչ միայն իշխող կուսակցությունը (ակնարկում է ԲՀԿ-ին-խմբ)»: Նրա խոսքով՝ պետական ծառայության ինստիտուտը եղել է եւ միշտ պետք է մնա ապաքաղաքական, որովհետեւ ծառայում է ոչ թե կուսակցություններին, այլ՝ ժողովրդին