Հայաստանի էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը չի խախտում քաղծառայության կարգը: Այս մասին, այսօր՝ մարտի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է Երվանդ Զախարյանը մնալ նախարարի պաշտոնում, եթե նա 65 տարեկանից մեծ է (մայիսին կդառնա 69 տարեկան):

Ի պատասխան, Մանվել Բադալյանը նշել է, որ նախարարների տարիքը քաղծառայության մասին  օրենսդրությամբ չի կարգավորվում: Դա վերաբերում է նաեւ այլ ղեկավար պաշտոններին, մասնավորապես ՀՀ ոստիկանապետին, ԱԱԾ պետին եւ այլն:

Հարցին, թե արդյոք այդ մարդիկ իրենց պաշտոններին չեն գտնվում ցմահ, Բադալյանը կատակով արձագանքել է. «Ոչ, բայց դրա վրա արգելք չկա»: