Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է խմբակցության քարտուղարի պաշտոնից: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Տիգրան Ուրիխանյանը:
Իսկ թե ինչն է նման որոշման պատճառը, ԲՀԿ նախկին մամուլի քարտուղարը այդ հարցը թողեց առանց մեկնաբանության:
Թե ով կլինի ԲՀԿ խմբակցության քարտուղար, պարզ կլինի առաջիկայում: Այս հարցով դիմեցինք ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանին, ով նշեց, որ առաջիկայում այդ հարցը կքննարկեն եւ կոլեգիալ որոշում կկայացնի:Անդրադառնալով Տիգրան Ուրիխանյանի՝ ԲՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնից հրաժարվելուն, Նաիրա Զոհրաբյանը նշեց հետեւյալը. «Ես ասել էի, որ նախնական քննարկումների արդյուքնում չենք բացառել Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը, իրեն պաշտոնապես որեւէ առաջարկ չի եղել»,-ասաց նա:
Ի դեպ, ավելի վաղ Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե նախնական քննարկում է եղել խմբակցության քարտուղարի հարցով, նպատակահարմար է համարվել Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը: «Որպես պատրաստված կադր, օրենսդիր՝ մենք դիտարկում ենք Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը, բայց քանի որ որոշել ենք այսուհետ ամեն ինչ որոշել կոլեգիալ, ուստի՝ խմբակցությունում կքննարկվի եւ կորոշվի թե ղեկավարի, թե քարտուղարի հարցը»,-ասել էր նաիրա Զոհրաբյանը:





























