Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները երկրորդ անգամ այցելել են հայ գերի Արսեն Բաղդասարյանին:
ԼՂՀ-ում ԿԽՄԿ առաքելության տեղեկատվական բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը NEWS.am-ին թղթակցի հետ զրույցում նշել է, որ այցելությունը տեղի է ունեցել մարտի 4-ին, որի ժամանակ ընտանեկան բնույթի տեղեկատվության փոխանակում է տեղի ունեցել:
ԼՂՀ բնակիչ Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014-ի դեկտեմբերի 26-ին: Որոշ տվյալների համաձայն, երիտասարդը փախել է արդարադատությունից:
Նրան ձերբակալելուց 1,5 ամիս հետո Ադրբեջանի իշխանությունները գերուն մեղադրել են դիվերսիայի եւ սպանության մեջ, որն իբր փորձել է ներկայացնել նրան որպես «դիվերսիոն խմբի անդամ»:





























