Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 9-ին, ժամը 13.40-ին ահազանգ է ստացվել, որ Փամբակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 7-րդ կմ-ում «ԳԱԶ-2131» մակնիշի 05 OU 252 համարանիշի ավտոմեքենան (վարորդ Ռ. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը (մոտ 25 մետր):

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին: