Գյումրիում մարտի 8-ի լույս 9-ի գիշերը տեղի ունեցած դանակահարության հետեւանքով 23-ամյա Լեւոն Ժամկոչյանի առողջական վիճակը լավ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:
Նա նշեց, որ երիտասարդի մոտ կտրած, ծակած վերք է, վիճակը բավարար է եւ առաջիկա օրերին հնարավոր է նա դուրս գրվի: Երիտասարդը բժիշկներին հայտնել է, թե իրեն չեն դակահարել, պարզապես ընկել է «արմատուրայի» վրա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում մարտի 8-ի լույս 9-ի գիշերը տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: NEWS.am-ի տեղեկություններով՝ դանակահարությունը տեղի է ունեցել հարսանիքի ժամանակ, երկու ընկերների միջեւ վիճաբանությունը հանգեցրել է դանակահարության:





























