Air Lease Corporation ամերիկյան լիզինգային ընկերությունը հաստատել է Airbus ընկերության հետ 55 օդանավերի վաճառքի պայմանագիր կնքելու փաստը, հաղորդում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ գործարքի արժեքը կազմում է 10,8 մլրդ դոլար, հաղորդում է Gazeta-ն:
Հաղորդագրությունում ասվում է, որ ընկերությունը մտադիր է ձեռք բերել A321 LR եւ Airbus A330neo օդանավեր, որոնք Airbus A330-ի բարելավված տարբերակներն են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2014-ի հուլիսին ամերիկյան Air Lease Corporation ընկերությունն արդեն Airbus A321neo նեղ ֆյուզելյաժով 60 օդանավ է պատվիրել որի արժեքը կազմում է 7,23 մլրդ դոլար:





























