Քուվեյթում իսլամի քարոզիչ Իբրահիմ Ալ Քենդարին առաջարկել է ոչնչացնել եգիպտական բուրգերն եւ Սֆինքսի արձանը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ալ Վատան եգիպտական պարբերականը։

Ալ Քենդարիի խոսքով՝ այն հանգամանքը, որ վաղ մուսուլմանները, գալով Եգիպտոս, չեն ոչնչացրել փարավոնների ժամանակաշրջանի հուշարձանները, դեռեւս չի նշանակում, որ դա պետք չէ անել հիմա։ Քանի որ Մուհամմեդ մարգարեն ժամանակին ոչնչացրել է Մեքքայի բոլոր կուռքերը, դա նշանակում է, որ նրա սերունդները նույնպես պետք է վերջ դնեն կռապաշտությանը՝ չնայելով այն  հանգամանքին, որ հիմա բուրգերն եւ Սֆինքսը պաշտամունքի առարկաներ չեն։ 

Ավելի վաղ բուրգերն ու Սֆինքսը ոչնչացնելու առաջարկով հանդես էր եկել «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին, ով այդ պատմական հուշարձանների ոչնչացումը կրոնական պարտք է համարում։