Լիբանանցի հայ լրագրող Պաուլա Յակուբյանն ընտրվել է Համաշխարհային բանկի իրավահավասարության հարցերով խորհրդականների բյուրոյում, հաղորդում է լիբանանյան «Daily Star»-ը:

Յակուբյանը, ով բազմիցս լուսաբանել է կանանց իրավահավասարության խնդիրները, ՀԲ խորհրդականների բյուրոյում Մերձավոր Արեւելքից եւ Հյուսիսային Աֆրիկայից միակ ներկայացուցիչն է:
Խորհրդականների բյուրոն խորհուրդներ կտա Համաշխարհային բանկի խմբի ղեկավար Ջիմ Յոնգ Կիմին եւ բանկի բարձրագույն ղեկավարությանը՝ կապված Բանկի աշխատակազմում հավասար հնարավորությունների ապահովմանը, նշվում էՀԲ հաղորդագրությունում:

Յակուբյանն աշխատել է մի շարք արաբական հեռուստաընկերություններում, այդ թվում լիբանանյան եւ համաարաբական ART-ում: Նա նաեւ ղեկավարում է «Integrated Communications» ընկերությունը, որն իր հետ միասին հիմնադրել է ամուսինը՝ մեդիամագնատ Մուաֆաք Հարֆը: Ընկերությունը զբաղվում է քաղաքական գործիչների PR ծառայություններով: