2014 թվականին ուղեւորատար օդանավերի վթարների թվի ռեկորդային նվազում է արձանագրվել, սակայն աճել է ավիավթարների զոհերի ընդհանուր թիվը: Այս մասին ասվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (International Air Transport Association, IATA) զեկույցում:
Զեկույցի համաձայն, 2014-ին 4,4 մլն թռիչքին բաժին է ընկել մեկ ավիավթար: Ընդհանուր առմամբ, 2014-ին արձանագրվել է 73 ավիավթար (2013-ին՝ 81):
2014-ին ավիավթարների զոհերի թիվը եղել է 641, իսկ 2013-ին՝ 210: Վերջին հինգ տարիներին տարեկան ավիավթարների զոհերի թիվը կազմել է 517 մարդ, հաղորդում է Gazeta-ն:
Ավիավթարների զոհերի վիճակագրության մեջ չի մտել Ուկրաինայում «Մալայզիական ավիաուղիների» օդանավի վթարը 2014-ի հուլիսին, որի հետեւանքով զոհվեց 298 մարդ:


























