ԱՄՆ-ը մարտի 9-ին Բալթյան երկրներ է առաքել ավելի քան 100 միավոր ռազմական տեխնիկա։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը։

Ռիգա ժամանած ԱՄՆ զինված ուժերի գեներալ մայոր Ջոն Օ’Քոնորի խոսքով՝ իրենք դա արել են որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ցույց տան, որ իրեք կարող են միավորվել։

Նշվում է, որ ամերիկացի զինվորականները առաքել են Abrams տանկեր, Bradley զրահամեքենաներ, ինչպես նաեւ ուղեկցող տեխնիկա։ Օ’Քոնորը հայտարարել է, որ տեխնիկան կազմ ու պատրաստ կլինի այնքան ժամանակ, որքան կպահանջի «ռուսական ագրեսիան»։ 

Ավելի վաղ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել էր, որ Բալթյան երկրները հայտնվել են ՌԴ-ից եկող իրական սպառնալիքի առջեւ եւ պետք է պատրաստ լինեն դիմակայելու հարձակմանը, մինչեւ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը կկարողանան գործի անցնել։