Նիդերլանդների արդարադատության եւ անվտանգության նախարար Իվո Օպստելտենը եւ նախարարության ստատս-քարտուղար Ֆրեդ Թեվենը հրաժարական են տվել՝ կապված 2001 թվականին հարուցված քրեական գործի հետ:

Հրաժարականի հայտարարությունը նրանք արել են մարտի 9-ի երեկոյան այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նրանք կեղծ տվյալներ են ներկայացրել երկրի խորհրդարանաին այդ գործի մասով:

Խոսքը գործարքի մասին է, որը կնքել են այն ժամանակ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Թեվենը եւ թմրաբարոն Քիս Հելմանը:

Reuters-ի տվյալներով՝ Թեվենը բանակցություններ է նախաձեռնել, որի արդյունքում թմրաբարոնին մոտ 4,7 մլն գուլդեն (2,3 մլն դոլար) է վերադարձվել նախկինում ագռրավված միջոցներից, քանի որ իշխանություններին չի հաջողվել ապացուցել, որ նա այդ գումարն ստացել է անօրինական ճանապարհով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նախորդ տարի Օպստելտենը եւ Թեվենը խորհրդարանում հայտարարել էին, որ Հելմանին զգալիորեն ավելի քիչ գումար է փոխանցվել, քան իրականում թմրաբարոնն ստացել է: Օպստելտենը նաեւ պնդել է, որ փողի փոխանցման փաստաթղթերը չեն պահպանվել: