Արեւմտյան Ավստրալիայի ափամերձ հատվածներում հայտնաբերվել է Malaysia Airlines ավիաընկերության լոգոտիպով անձեռոցիկ։ Նշենք, որ 2014թ. այդ ավիաընկերությանը պատկանող Boing-777 ուղեւորատար ինքնաթիռը անհետացել էր Հնդկական օվկիանոսի առափնյա հատվածներում։
Անձեռոցիկի տուփը հայտնաբերել է տարեց մի զույգ Սերվանտես քաղաքի առափնյա հատվածներում զբոսանքի ժամանակ։ Նրանք գտած իրը հանձնել են ոստիկանություն։ Ինքնաթիռի որոնման աշխատանքները համակարգող կենտրոնը հրաժարվել է մեկնաբանել կատարվածը։ Կենտրոնից միայն հայտնել են, որ դժվար թե կարելի է վստահորեն պնդել, թե անձեռոցիկի տուփը հաստատ կապ ունի անհետացած Boing-ի հետ։
Միաժամանակ փորձագետները կարծիք են հայտնել, որ անձեռոցիկի փոքր տուփը կարող էր մեծ տարածություն հաղթահարել, եւ ծովը ինքնաթիռի աղբը կարող էր դուրս նետել ցանկացած լողափ, մեջբերում է Lenta-ն։
Հիշեցնենք, որ Boeing 777-200 ինքնաթիռը անհետացել էր 2014թ. մարտի 8-ին։ MH370 չվերթով Կուալա Լումպուրից Պեկին մեկնող ինքնաթիռը օդ բարձրանալուց քիչ անց անհետացել էր ռադարների էկրաններից, եւ նրա հետագա ճակատագրի մասին մինչեւ օրս ոչինչ հայտնի չէ:


























