ԱՄՆ-ում ոստիկանը կրակ է արձակել մերկ սեւամորթ տղամարդու ուղղությամբ, որը ենթադրաբար զինված է եղել։ Միջադեպը տեղի է ունեցել Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։

Ըստ շրջանի շերիֆի հայտարարության՝ ոստիկանության սպան ահազանգ էր ստացել մերկ շրջող տղամարդու մասին եւ ժամանել դեպքի վայր։

Ոստիկանը տղամարդուն նկատել էր ավտոկայանատեղում եւ կրակել նրա վրա այն բանից հետո, երբ վերջինս չէր կատարել հանձնվելու հրահանգը։ Նախազգուշական 2 կրակոցից հետո ոստիկանության սպան կրակել էր տղամարդու ուղղությամբ եւ սպանել նրան։

Դեպքի վայրում այլ զենք չի հայտնաբերվել։ Իշխանությունները հետաքննում են միջադեպը։