Անհայտ անձը Մոսկվայում ՆԳՆ թանգարանում պատանդներ է վերցրել, հաղորդում է «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը: Դեպքի վայր են ժամանել օպերատիվ ծառայությունների աշխատակիցները:
LifeNews-ը հայտնում են, որ այդ մարդը կարող է լինել ոստիկանության նախկին աշխատակից Վիկտոր Ֆ.-ն: Չճշտված տեղեկություններով, պատանդը կարող է լինել ՆԳՆ աշխատակցուհին: Տղամարդու մոտ նռնակ կա: Պարբերականը պատանդ վերցնելու պատճառ է նշում կնոջ հետ վեճը:





























