Ղազախստանում նախագահի թեկնածու, զինծառայող Երժան Սերգազինը չի կարողացել հանձնել երկրի պետական լեզվի քննությունը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով համապատասխան հանձնաժողովի նախագահ Նիրզաթայ Ժոլդասբեկովին:

Այսպիսով՝ Սերգազինը դուրս է մնում նախագահական մրցարշավում հետագա պայքարից:

Ղազախստանում նախագահական արտահերթ ընտրությունները նշանակված են ապրիլի 26-ին: Ավելի վաղ երեք թեկնածուներ չէին կարողացել հանձնել պետական լեզվի քննությունը: