Սեուլում հարձակման ենթարկված ԱՄՆ դեսպան Մարկ Լիփերթը դուրս է գրվել հիվանդանոցից, գրում է The Wall Street Journal-ը: Դիվանագետի խոսքով՝ շուտով նա կվերադառնա աշխատանքի: Լիփերթը նշել է, որ իրեն լավ է զգում, սակայն դեռեւս ձախ ձեռքի վերականգնողական կուրս պետք է անցնի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 5-ին, Հարավային Կորեայում ԱՄՆ դեսպան Մարկ Լիփերթի վրա զինված հարձակում է տեղի ունեցել, որի հետեւանքով դեսպանը վիրավորվել է։
Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Սեուլում այն պահին, երբ դեսպանը գնացել է դասախոսության։ YTN հեռուստաընկերության տեղեկություններով՝ ածելիով զինված տղամարդը հարձակվել է դեսպանը վրա բղավելով «Հյուսիսային եւ Հարավային Կորեաները պետք է վերամիավորվեն»։
Լիփերթը տեղափոխվել է հիվանդանոց։ Հեռուստաընկերությունը հայտնել է, որ դեսպանի կյանքին վտանգ չի սպառնում։
Հանցագործը ձերբակալվել է։ Նրա ինքնության եւ մահափորձի դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։ Լրատվամիջոցներում շրջանառվում է նրա ազագանունը՝ Քիմ։



























