Զամբիայի նախագահ Էդգար Լուգուն, ով Կանանց միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ ընկել էր, մարտի 9-ին դուրս է գրվել հիվանդանոցից եւ բուժումը կշարունակի Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում:

Զամբիայի նախագահն ընկել էր բեմից իր ելույթի ժամանակ: Նախագահի աշխատակազմը սկզբում ասել էր, որ Լունգուն մալարիայի դեմ բուժման կուրս է անցնում, սակայն ավելի ուշ հստակեցվել էր, որ նա տառապում է կերակրափողի նեղացմամբ:

Բուժող բժիշկները Զամբիայի առաջնորդին խորհուրդ են տվել հատուկ բուշում անցնել արտերկրում, քանի որ այս պահին Զամբիայում չկան համապատասխան սարքավորումներ եւ դեղամիջոցներ:

«Հույս ունեմ ողջ վերադառնալ, ոչ ոք չի ուզում մահանալ»,-ասել է 58-ամյա Լունգուն: