Հնդկաստանի Մեգհալայա նահանգում մարտի 10-ին, գրոհայինների հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 4, վիրավորվել 2 ոստիկան, հաղորդում է Press Trust of India-ն:
Նախնական տեղեկատվությամբ, արգելված «Գարոյի ազգային ազատագրական բանակ» անջատողական խմբավորման 30 զինված գրոհայիններ թակարդ էին լարել ջունգլիներում եւ կրակ բացել այդ շրջանում առաջադրանք կատարելու համար ժամանած ոստիկաննների վրա:
Տուժածներին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց: Անվտանգության ծառայությունները հարձակվողներին որոնելու գործողություւն են սկսել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:



























