Ադրբեջանում ձերբակալված տղամարդն ինքնասպանություն է գործել: Ինչպես հաղորդում է «Qafqazinfo»-ն, նախկինում դատապարտված Ազեր Ղամբարլին կախվել է մարտի 8-ին, Սաբայիլի շրջանային ոստիկանության բաժնում:
Նա կախվել է սրբիչով՝ ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարանում: Ղամբարլին կտրտել է սրբիչը մի քանի մասի, դրանցից պարան պատրաստել եւ կախվել խցի ճաղերից:
Ա. Ղամբարլիի ինքնասպանության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, քննություն է ընթանում:





























