ԱՄՆ-ում մտածում են քաղաքական գործիչ Հիլարի Քլինթոնի կերպարով տիկնիկ ստեղծելու ուղղությամբ։ Նախագծի հեղինակները ցանկանում են մինչեւ ապրիլի կեսը 15 հազար դոլար հավաքել այս գաղափարը կյանքի կոչելու համար։
Նախագծի հեղինակները կոչ են անում այդ խաղալիքը տիկնիկ չկոչել։ Նրանք այլ ձեւակերպում են մշակել եւ խաղալիքն անվանում են «գործողությունների պատրաստ անձ»։ Դիզայներների կարծիքով՝ այդ տիկնիկի միջոցով նրանք կհաղթահարեն աղջիկների վրա բարբիների ունեցած վնասակար ազդեցությունը, գրում է Lifenews-ը։
Հեղինակները նշում են, որ բարբի տիկնիկները աղջիկների դաստիարակության հարցում սխալ ազդեցություն են թողնում։ Իսկ Քլինթոնը բարբիի հակատիպն է, որին հենց այդ նպատակով են ցանկանում ստեղծել, քանի որ նրա մարմնավորում է խելացի, գեղեցիկ եւ ոճային կնոջ կերպարը։





























