2015 թվականին ամենամյա ամառային դասընթացների շրջանակներում, Հայաստանում կնախապատրաստվի 250 սփյուռքահայ ուսուցիչ: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նա հիշեցրել է, որ ամառային դասընթացները գործում են ուսուցիչների, լրագրողների, երիտասարդ առաջնորդների եւ համայնքի կազմակերպիչների համար:
Այս դասընթացներին հիմնականում սփյուռքից գալիս են հայոց լեզվի եւ գրականության մասնագետները, ազգային երգուպարի ուսուցիչները, ինչպես նաեւ արտերկրում հայկական կրթական հաստատությունների ղեկավարները:





























