Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է խորհրդարանում վարքագծի օրենսգիրք մտցնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին գրում է ՈՒՆԻԱՆ-ը։
Խոսնակը իր ելույթում հիշեցրել է խորհրդարանում հաճախակի ծեծկռտուքների եւ «որոշ այլ բաների մասին, որոնք մեզ հեղինակություն չեն բերում»։
«Պատգամավորների մեծ մասը հասկանում են դա, եւ դա պետք է փոխել։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի եւ կատարի դա»,- հայտարարել է Գրոյսմանը՝ հավելելով, որ Ուկրաինայի խորհրդարանում անհրաժեշտ է գործարկել էլեկտրոնային կառավարություն, որը թույլ կտա բարելավել գործընթացները, արագությունը եւ մարդկանց համար առավել հասանելի կդարձնի խորհրդարանում եղած տեղեկությունը։





























