Լատվիայի իրավապահները Դաուգավպիլսում կանգնեցրել են մի մեքենա, որի մեջ 100 կգ հաշիշ է եղել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Արգելված նյութի արժեքը գնահատվել է 1,2 մլն եվրո: Մեքենայում եղել են Լատվիայի երկու քաղաքացիներ, որոնք ձերբակալվել են:
Ոստիկանները ենթադրում են, որ հաշիշը Արեւմտյան Եվրոպայից տեղափոխում էին Ռուսաստան:



























