Ղազախստանի նախագահի պաշտոնի միայն երկու թեկնածու է կարողացել հաջողությամբ անցնել պետական լեզվին ազատորեն տիրապետելու քննությունը: Այս մասին ասված է Ղազախստանի ԿԸՀ հաղորդագրությունում:

Երեքշաբթի կայացած հանձնաժողովի նիստում որոշվել է որպես նախագահի թեկնածու գրանցել Ղազախստանի Կոմունիստական ազգային կուսակցության նախագահ Թուրգուն Սիզդիկովին:

Ըստ Gazeta-ի, ավելի վաղ պետական լեզվի քննությունը հաջողությամբ հանձնել էր ինքնառաջադրված Լիմանա Կոյշիեւամը:

Հաղորդվում էր, որ ղազախերենի իմացության քննության արդյունքներով, ԿԸՀ-ն հրաժարվել էր գրանցել 5 թեկնածուի: Գրանցման համար փաստաթղթեր էր ներկայացրել 15 թեկնածու:

Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են ապրիլի 26-ին: