Հանրապետական կուսակցությունը չի բացառում կոալիցիայի ձեւավորումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ առայժմ նման քննարկումներ չկան, իսկ ընդհանրապես չի բացառում կոալիցիայի ձեւավորումը ՀՅԴ-ի հետ: «Ոչինչ չեմ բացառում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նշենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, որ քաղաքական շրջանակներում այս օրերին ակտիվորեն քննարկվում է կոալիցիա ձեւավորելու հարցը: Թեեւ իշխանությունն էլ, ՀՅԴ-ն էլ համառորեն հերքում են այդ փաստը, սակայն, այնուամենայնիվ, կուլիսներում քննարկվում է ՀՅԴ-ի հետ կոալիցիոն կառավարություն ձեւավորելու հնարավորությունը, այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում: