Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդական Յուրի Բիրյուկովը խոստովանել է, որ երկրում մոբիլիզացիան ձախողվել է: Նրա խոսքով՝ իշխանություններին հաջողվել է պատերազմի համար հավաքագրել միայն ալկոհոլիկներին, թմրամոլներին ու հիմարներին:
«Ալկոհոլիկներ ու օրենքից խուսափողներ, թմրամոլներ ու հիմարներ: Ֆորմալ առումով ընկնո՞ւմ մոբիլիզացիայի տակ, նշանակում է վերցնում ենք, արդյունքը կարեւոր չէ»,-գրել է նա Facebook-ի իր էջում:
Պաշտոնյան նաեւ ընդգծել է, որ հիմա Կիեւում նոր հայեցակարգ է մշակվում, որը հնարավորություն կտա մոբիլիզացիայի 5-րդ ալիքի մի մասն իրականացնել «հավաքագրման եւ կամավորության սկզբունքով»:
Հիշեցնենք, որ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է մոբիլիզացիայի 4-րդ ալիքի մասին օրենքը: Ըստ այդմ, նախատեսվում է զորակոչել ավելի քան 100 հազար մարդու: Պատերազմ պատրաստ են գնալ նույնիսկ կանայք, որոնք աշխատում են հիվանդանոցներում, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:





























