Ֆիլիպինների հարավում գտնվող Մագինդանաոյի նահանգում կառավարական զորքերի եւ «Բանգսամորոյի» իսլամական ազատագրման մարտիկներ» կազմակերպության ապստամբների միջեւ զինված բախումներ են գրանցվել, որի հետեւանքով սպանվել է առնվազն 25 մարդ, հաղորդում է «Սինհուան»:

Զոհերի թվում են բանակի 2 զինվոր եւ 23 ապստամբ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Գործողության իրականացումը բարդանում է նրանով, որ բախումները տեղի են ունենում ջրածածկ եղած շրջաններում, որտեղ ապստամբները տեղաշարժվում են փոքր խմբերով»,-հայտնել է Ֆիլիպինների զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, փոխգնդապետ Հարոլդ Կաբունոկը: