ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում գիշերային մարզումների ժամանակ ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել, որի հետեւանքով անհետ կորել են 7 ծովային հետեւակայիններ եւ 4 զինվորներ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Eglin Air Force Base ռազմաբազայում: Նշվում է, որ ուղղաթիռն անհետ կորել է մարտի 10-ի երեկոյան, որից հետո որոնողական փրկարարական ծառայության աշխատակիցներն այն հայտնաբերել են գիշերը:
Ուղղաթիռն ընկել է պլանային վարժանքների ժամանակ:


























