Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի ICE բորսայում նվազել է 0,76 տոկոսով՝ հասնելով 55,96 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
«Նավթային գործարքների հեռանկարը վատթարանում է մի շարք գործոնների ազդեցության ներքո, այդ թվում դոլարի ամրապնդման, նավթի պաշարների սպասվող աճի, Լիբիայի կողմից նավթի արտահանման հնարավոր վերսկսման»,-ասել է վերլուծաբան Մարկ Բրեդֆորդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Փետրվարի 23-27-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ում նավթի առեւտրային պաշարներն աճել են 10,3 մլն բարելով՝ հասնելով 444,4 մլն բարելի, որը վերջին 80 տարում նոր ռեկորդ է:





























