Վրաց-ադրբեջանական սահմանի Լագոդեխի հսկիչ անցումային մաքսակետում երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է երկու կողմերի սահմանամերձ շրջանների բնակիչների բողոքի ակցիայի պատճառով։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։
Ակցիայի մասնակիցները փակել են ավտոմայրուղին եւ թույլ չեն տալիս, որ Ադրբեջանից եկող մեքենաները մտնեն Վրաստան։ Ակցիայի մասնակիցները նշել են, որ իրենց բողոքն ուղղված է Ադրբեջանի իշխանությունների ընդունած կարգավորումների դեմ, որոնք մասնավորապես սահմանը հատելիս արագության սահմանափակումներ են դրել այն մեքենաների վրա, որոնք չեն համապատասխանում «Եվրո 4» չափանիշներին։
Ակցիայի մասնակիցները դիմել են Ադրբեջանի եւ Վրաստանի իշխանություններին՝ խնդրելով կարգավորել խնդիրը։ Ակցիան տեւել է կես ժամ, որից հետո երթեւեկությունը ճանապարհի այդ հատվածում վերականգնվել է։





























