Եվրոպայում հույս ունեն, որ Հայաստանը, որը հիմա գտնվում է քննարկումների ու բանակցությունների փուլում, հստակեցնի իր դիրքորոշումը եւ ԵՄ-ի հետ հանագործակցության սահմանները: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին՝ անդրադառնալով մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք «Արեւելյոն գործընկերության» գագաթաժողովին նվիրված քննարկան ժամանակ:
Դեսպանն ընդգծել է, որ վստահ է Հայաստանի հնարավորությունների վրա, որ նա կարող է կատարել մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության զարգացմանը վերաբերող խնդիրները: Նրա խոսքով՝ պետք է ուշադիր հետեւել բանակցությունների ընթացքին եւ ըմբռնումով մոտենալ նրան, որ «Արեւելյան գործընկերության» ծրագրին միանալը վերաբերում է քաղաքական մասին, բայց չի կարող տարածվել տնտեսական հատվածի վրա:
«Դա Հայաստանի իշխանությունների ու ժողովրդի որոշումն է: Ինչպիսին էլ այն լինի, մենք կընդունենք այն եւ կաջակցենք»,-նշել է դեսպանը՝ հավելելով, որ ասոցացումը թույլ կտա Հայաստանին զարգանալ ոչ միայն քաղաքական, այլեւ այլ ոլորտներում: Իր հերթին, Լեհաստանը պատրաստ է իր փորձը կիսել Հայաստանի հետ՝ Բրյուսելի հետ հարաբերությունների զարգացման տեսանկյունից:





























