Ղրիմը Ռուսաստանի մաս է, որտեղ սկզբունքնորեն կարելի է միջուկային զենք տեղակայել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ սպառազինությունների չտարածման եւ վերահսկողության հարցերով դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը:

«Ինձ հայտնի չէ՝ հիմա կա՞ այնտեղ միջուկային զենք, հայտնի չէ որեւէ պլանի մասին, բայց սկզբունքորեն Ռուսաստանը կարող է դա անել»,-ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը: