Կիեւում մետրոյի «Վիդուբիչի» կայարանի մոտ պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է քաղաքի ոստիկանության մամուլի ծառայության կայքը:

Ոստիկանության տվյալներով՝ անհայտ անձը նռնակ է նետել այդ վայրում տեղակայված կրպակներից մեկը:

Ներկայումս պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները: Վերջին տվյալներով՝ պայթյունի հետեւանքով ոչ ոք չի տուժել: