Վրաստանը ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին կառաջարկի Թբիլիսիում ընդունել 2010-ի եվրոպական չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը: Առաջարկը կարվի օգոստոսի 9-ից 10-ը Պլատինիի Թբիլիսի կատարելիք այցի ժամանակ: Ըստ Gazeta.ru-ի` Վրաստանի սպորտի նախարարության եւ ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ բազմաթիվ գործոններ կան այդ իրավունքը ստանալու համար, սակայն Վրաստանն ի վիճակի է նախապատրաստվել եւ պատշաճ մակարդակի վրա անցկացնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Վրաստանի գլխավոր մարզական ասպարեզը Բորիս Պայչաձեի անվան ազգային ստադիոնն է, որն ընդունում է 60 հազար մարդ:
Հասանելի է
русский



























