Մարտի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպանության աջակցությամբ «Ալ Բուստան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Բեյրութում տեղի է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Սեգեյ Սմբատյան)` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ համերգին ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, հասարակական- քաղաքական գործիչներ, դիվանագետներ, մտավորականներ, արվեստագետներ, լրագրողներ:

Երեկոն բացել է փառատոնի գեղարվեստական տնօրեն, իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարցիանոն, ով, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, անդրադարձել է 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված ջարդերին, ապա ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը, խոսել այդ առթիվ նախատեսվելիք միջոցառումների մասին:

Նվագախումբը կատարել է Ղազարոս Սարյանի, Նիկոլո Պագանինիի և Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները: