ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ընտանիքի՝ Հավայան կղզիներում Սուրբ Ծննդյան տոնի արձակուրդն ամերիկացիներին ավելի քան 3.7 մլն դոլար է արժեցել: Այս մասին տեղեկացնում է Judicial Watch կազմակերպությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնական աղբյուրների:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ներկայացված փաստաթղթերի համաձայն, թռիչքի մեկ ժամը 206 հազար դոլար է արժեցել, ընդ որում, նախագահի ընտանիքն օդում 18 ժամ է անցկացրել:

Նշենք, որ Օբամայի ընտանիքն ավանդաբար Ծննդյան տոների արձակուրդն անցկացնում է Հավայան կղզիներում: Վերջին երեք տարիներին նախագահի ընտանիքի արձակուրդը, հաշվի առնելով միայն տրանսպորտային ծախսերը, ԱՄՆ հարկատուներին 15 մլն դոլար է արժեցել:

Համեմատության համար իրավապաշտպանները ներկայացնում են ամերիկյան ընտանիքների՝ 2014 թվականի Սուրբ Ծննդյան ծախսերի մասին American Express-ի միջին վիճակագրական տվյալները: Դրանք շուրջ 4.500 դոլար են կազմել: