ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ ուղիղ հեռախոսակապը վերականգնվել է: Այս մասին տեղեկացնում է Կուբայի «Էտեսկա» կապի պետական օպերատորը:
Ընկերությունը նշում է, որ ուղիղ հեռախոսակապը վերականգնվել է փետրվարին American Domestic Telecom ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն: Ըստ ՏԱՍՍ գործակալության, երկու երկրների հարաբերությունների կարգավորման մասին Հավանայի եւ Վաշինգտոնի միջեւ 2014 թվականի դեկտեմբերի 17-ին ձեռք բերված համաձայնությունից հետո սա առաջին պայմանագիրն է:
«ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ ուղիղ կապի վերականգնումը սկզբնական փուլում օգտագործվելու է ձայնային կապի կարիքների համար»,- ասված է «Էտեսկա»-ի հայտարարությունում:
Ընկերությունը նաեւ վստահություն է հայտնել, որ «ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ հեռահաղորդակցության ուղղակի կապի վերականգնումը կնպաստի երկու երկրների ժողովուրդների միջեւ կապերի բարելավմանը»:





























