Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ընդլայնված ֆինանսավորման ծրագրի շրջանակում Ուկրաինան 10 մլրդ դոլար կստանա: Այս մասին մարտի 11-ին կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը:

Նրա խոսքով, 17.5 մլրդ դոլարի ընդլայնված ֆինանսավորման ծրագիրը նախատեսված է չորս տարվա համար: «Այդ միջոցների մեծ մասը փոխանցվելու է առաջին տարվա ընթացքում: Մենք ցանկանում ենք 10 մլրդ դոլար փոխանցել առաջին 12 ամիսների ընթացքում»,- հայտարարել է Լագարդը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ավելի վաղ ԱՄՀ տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել ընդլայնված ֆինանսավորման ծրագրի շրջանակում Ուկրաինային 17.5 մլրդ դոլար տրամադրելու մասին: