2014թ. արդյունքերով՝ Վիետնամը դարձել է աշխարհում սուրճ արտահանող երկրորդ խոշորագույն երկիրը, գրում է ՏԱՍՍ-ը։ 2014թ. սուրճի արտահանման ծավալները Վիետնամում կազմել են 3.4 մլրդ դոլար։
Վիետնամում սուրճի պլանտացիաները զբաղեցնում են 640 հազար հա տարածք։ Այն շարունակում է մնալ «ռոբուստա» տեսակի սուրճի հատիկների գլխավոր արտադրողը։
Աշխարհում խոշորագույն սուրճ արտահանող երկիրը Բրազիլիան է։





























