ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը սկսել է հասարակական ուղեւորությունների մեկնել քրոջ՝ Կիմ Յո Չժոնի ուղեկցությամբ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հյուսիսկորեական լրատվամիջոցները։
Նշվում է, որ երկրի ղեկավարի քույրը թերթերում հիշատակվում է որպես նախագահին ուղեկցող միակ պաշտոնական անձ։ Կիմ Յո Չժոնը զբաղեցնում է ԿԺԴՀ Աշխատանքային կուսակցության Կենտրոնական հանձնաժողովի ղեկավարի տեղակալի պաշտոնը։
Հարավկորեական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կիմ Յո Չժոնը երբեք չի հիշատակվել ԿԺԴՀ լրատվամիջոցներում, ուտի նրա հայտնվելը վկայում է իշխանական հիերարխիայում նրա կարգավիճակի բարձրացման մասնին։





























