ԱՊՀ միջպետական բանկը կարող է սառեցնել «Նաիրիտի» պարտքը: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ նմանքայլի հնարավորությունը հիմա քննարկվում է: ԱՊՀ միջպետական բանկը քննարկում է կամ պարտքը սառեցնելու, կամ այն ՀՀ կառավարությանը փոխանցելու համցր: «Իհարկե, դա շատ կարեւոր է մեզ համար: Խոսքըմի գործարանի մասին է, որտեղ աշխատել է ու կարող է աշխատել 2500 մարդ»,-ասել է Սաֆարյանը:

Նրա կարծիքով՝ գործարանը կարելի է նորից գործարկել ոչ թե հարյուր միլիոնավոր դոլարններով, ինչպես պնդում էին նախկինում, այլ միայն 50 մլն դոլարով: Այդ դեպքում՝ ընկերությունը կարող է տարեկան մոտ 17,5 մլն դոլարի եեկամուտ բերել:

«Իսկ մենք դրա փոխարեն աուդիտորների ենք հրավիրում Համաշխարհային բանկից, որպեսզի նրանք ասեն մեզ՝ կարո՞ղ է գործարանն աշխատել, թե ոչ»,-վրդովվել է Սաֆարյանը:

«Նաիրիտը» հայկական արդյունաբերության հսկաներից է, բայց ոչ համաշխարհային մասշտաբի: Համաշխարհային շուկայում «Նաիրիտը» կարող է ապահովել քլորոպրենային կաուչուկի արտադրության 300 հազար տոննա պահանջարկի միայն 5 տոկոսը: Հետեւաբար, շուկաների որոնման եւ արտադրանքի իրացման խնդիր չկա: Շուկաները կան, միայն թե գործարանի հարցը չեն կարողանում լուծել»,-ասել է Վազգեն Սաֆարյանը: