Թուրքիայի Դիարբեքիր նահանգի դատարանը արդարացրել է 2 հովիվներին, որոնք ինքնապաշտպանական նկատառումներով սպանել էին Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ առաջավորասիական ընձառյուծին։

Քասիմ եւ Մահմուդ Քափլանները դատարանի առջեւ էին կանգնել 2013թ. դեկտեմբերին Դիարբեքիրի Չինարե շրջանում ընձառյուծին սպանելու համար։ Կենդանին հարձակվել էր հովիվներից մեկի վրա, որից հետո մյուսը հրազենով սպանել էր ընձառյուծին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Դատախազը պահանջել էր 5 տարվա ազատազրկման դատապարտել հովիվներին հազվագյուտ տեսակի կենդանու սպանության համար, սակայն Greenpeace-ի անդամ հանդիսացող դատավորը արդարացրել էր հովիվներին։